Lamborghini-ն նոր տեսք է տվել իր Temerario սուպերմեքենային

Lamborghini-ն ներկայացրել է Temerario սուպերմեքենայի նոր՝ Tettonero տարբերակը, որն առանձնանում է երկգույն թափքով։ Մեքենայի դիզայնը մշակել է ընկերության Centro Stile ստորաբաժանումը։ Նոր տարբերակում սև Nero Noctis գույնը համադրված է թափքի հինգ վառ գունային տարբերակներից մեկի հետ։ Սև են ներկված կապոտն ու տանիքը, իսկ արտաքին որոշ դետալներ ստացել են փայլուն մուգ երանգ։ Փոփոխություններ են կատարվել նաև սրահի ձևավորման մեջ․ այն ստացել է հատուկ հարդարում և հակադիր գույնի կարեր։ Գնորդները կարող են ընտրել իրենց նախընտրած համադրությունները՝ օգտվելով Ad Personam անհատականացման ծրագրից։ Մեքենայի տեխնիկական բնութագրերը չեն փոխվել։ Այն համալրված է հիբրիդային ուժային համակարգով՝ 4 լիտրանոց երկտուրբո V8 շարժիչով և երեք էլեկտրաշարժիչով։ Համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 920 ձիաուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ 900 Նմ։ Temerario Tettonero-ի արտադրությունը սահմանափակված չէ․ այն ներառվել է մոդելի ստանդարտ տարբերակների և անհատականացման ծրագրի շարքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17191

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով