People-ը հայտարարել է տարվա ամենասեքսուալ տղամարդու անունը

People ամսագիրը 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը շնորհել է 55-ամյա ամերիկացի դերասան Նոա Ուայլիին, որը հայտնի է «Շտապ օգնություն» և «Պիտ» բժշկական սերիալներում իր դերերով։ Դերասանը խոստովանել է, որ սկզբում կարծել է՝ մրցանակի մասին լուրը կատակ է։ Նրա խոսքով՝ կինը՝ Սառան, ուրախացել է այդ ճանաչման համար և այն համարել իր տղամարդկանց ճաշակի հաստատումը։ Սոցցանցերում Ուայլիի ընտրությունը հակասական արձագանքների է արժանացել։ Որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել նրա հաղթանակը, իսկ մյուսները պաշտպանել են դերասանին՝ նշելով, որ տիտղոսը վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին, այլև խարիզմային, տաղանդին, բնավորությանը և մշակութային ազդեցությանը։ Նախորդ տարի People-ի ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել բրիտանացի դերասան Ջոնաթան Բեյլին, որը դարձել էր տիտղոսին արժանացած առաջին բացահայտ միասեռականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17111

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով