Նիդեռլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթին՝ Իսրայելի մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ NPO-ի ղեկավար Ջետ դե Ռանիցի խոսքով՝ կազմակերպությունը չի կարողացել գտնել հեռարձակող, որը կհամաձայնի ապահովել Նիդեռլանդների ներկայացուցչի մասնակցությունը։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի և քննարկվող զգայուն հարցերի պատճառով որոշել են առայժմ հետ կանգնել մասնակցությունից։ Նիդեռլանդների՝ մրցույթ վերադառնալու որոշումը քննադատության էր արժանացել։ Այս ամսվա սկզբին NPO-ի հարյուրավոր աշխատակիցներ նամակ էին հղել՝ դեմ արտահայտվելով մասնակցությանը։ Որոշմանը դեմ էին նաև հոլանդական լրատվամիջոցների մի շարք հայտնի ներկայացուցիչներ։ Նիդեռլանդները 2026 թվականին Իսրայելի մասնակցության պատճառով բոյկոտել էր «Եվրատեսիլը»՝ Իսպանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Սլովենիայի հետ միասին։ Այդ երկրները դեմ էին Իսրայելի մասնակցությանը՝ Գազայի պատերազմի և Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։



