ՌԴ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ն հրաժարվել է ընդունել ՀՀ նոր դեսպանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է հաստատել Սամվել Մկրտչյանի թեկնածությունը՝ որպես Մոսկվայում Հայաստանի դեսպան։ ՌԴ ԱԳՆ-ն RBC-ին հայտնել է, որ տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է հաստատել Սամվել Մկրտչյանի թեկնածությունը Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ «Այդ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են նախարարությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17290

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով