Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը

Apple-ի ապագա iPhone 18e սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ են հրապարակվել։ Ըստ Digital Chat Station-ի՝ սարքը կարող է ներկայացվել 2027 թվականի գարնանը՝ iPhone 18-ի և iPhone Air 2-ի հետ միասին։ Աղբյուրի տվյալներով՝ iPhone 18e-ն կունենա 6,12 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ, և կաշխատի Apple-ի նոր A20 չիպով, որը կարտադրվի 2 նանոմետրանոց տեխնոլոգիայով։ Հեռախոսը, ըստ տեղեկությունների, կունենա 48 մեգապիքսել հիմնական տեսախցիկ։ Առջևի տեսախցիկը կարող է բարելավվել՝ 12 մեգապիքսելից դառնալով 24 մեգապիքսել։ Նախնական տվյալներով՝ iPhone 18e-ն էական փոփոխություններ չի ունենա նախորդ մոդելի համեմատ։ Սակայն մարտկոցի հնարավոր բարելավման մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17114

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով