ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում ահաբեկչության սպառնալիքի մասին է զգուշացրել

ԱՄՆ-ի դեսպանատունը Մոսկվայում նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ին Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր ահաբեկչության մասին։ Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հավաստի տեղեկություններ է ստացել հոկտեմբերի 31-ին նշված տարածքում հնարավոր ահաբեկչության մասին, որը կարող է մեծ թվով զոհերի պատճառ դառնալ։ Նշվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հնարավոր միջադեպին արձագանքելու հարցով համակարգում է գործողությունները Ռուսաստանի համապատասխան պետական մարմինների հետ։ Դեսպանատունը հորդորել է խուսափել այսօր «Ցարիցինո» թանգարան-արգելոց այցելելուց և չմոտենալ այդ տարածքին, զգոն լինել ու խուսափել մարդկանց կուտակումներից։ ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին, վերանայել անձնական անվտանգության ծրագիրը, լիցքավորված պահել բջջային հեռախոսները և իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17154

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով