Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը պահանջում է վերացնել Իսլամաբադի հուշագրից հետո սահմանված պատժամիջոցները, կրճատել տարածաշրջանում ամերիկյան ուժերի թվաքանակը, վերացնել իրանական նավթի արտահանման սահմանափակումները և ապասառեցնել Իրանի բոլոր միջոցները, այդ թվում՝ Կատարի բանկային հաշիվներում գտնվող գումարները։ Թեհրանը պահանջում է նաև ճանաչել Հորմուզի նեղուցով նավագնացության՝ Օմանի հետ համաձայնեցված երթուղին՝ որպես միակ գործող ուղի, ինչպես նաև դադարեցնել տարածաշրջանում ընթացող բոլոր պատերազմները, այդ թվում՝ Լիբանանում։ Արաղչիի խոսքով՝ Իրանը ներկայումս անհրաժեշտություն չի տեսնում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպելու։ Թեհրանը կորոշի՝ ԱՄՆ-ի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ անցկացնել՝ Վաշինգտոնի կողմից իր պայմաններն ընդունելուց հետո։



