Միացի՛ր նոյեմբերի 6-ին կայանալիք ծառատունկին

Երևանի քաղաքապետարանը առաջարկում է միանալ նոյեմբերի 6-ին կայանալիք ծառատունկին՝ որպես կամավոր: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված այգու վերակառուցման աշխատանքների շրջանակում միասին կտնկենք շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։ Մասնակցելու համար ներբեռնի՛ր «Ակտիվ քաղաքացի» հավելվածը և գրանցվի՛ր որպես կամավոր։ Հավելվածում կարող ես ծանոթանալ մասնակցության պայմաններին և կամավորների պարտականություններին»,-նշված է հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17189

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով