Հելոուինը՝ աստղերի և քաղաքական գործիչների կերպարանափոխություններով

Հոկտեմբերի 31-ին աշխարհի տարբեր երկրներում նշվել է Հելոուինը, հայտնի աստղերն ու քաղաքական գործիչները ներկայացել են արտասովոր, երբեմն՝ նույնիսկ անճանաչելի կերպարներով։ Սուպերմոդել Հայդի Քլումը Նյու Յորքում կայացած իր ամենամյա՝ 25-րդ Հելոուինի երեկույթին ներկայացել է սեփական՝ մարմնից անջատված ձախ ձեռքի կերպարանքով։ Արյունոտ և հսկայական ձեռքի տեսքով զգեստի պատրաստման համար ամիսներ են պահանջվել, իսկ այն հագնելու գործընթացը տևել է մոտ 5-6 ժամ։ Լոնդոնում իր հերթական երեկույթն է կազմակերպել նաև հեռուստահաղորդավար Մայա Ջաման։ Նա կերպարանափոխվել է քառակի օլիմպիական չեմպիոն սըր Մո Ֆարայի՝ կրելով մարզիկի իրական օլիմպիական համազգեստն ու մեդալները, որոնք վերջինս տրամադրել էր նրան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հելոուինը նշել է ընտանիքի հետ՝ ներկայանալով «Հարի Փոթեր» գրքերի և ֆիլմերի հայտնի հերոս Ալբուս Դամբլդորի կերպարով։ Նրա կրտսեր որդին էլ կերպարանափոխվել է Դոբիի՝ տնային էլֆի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ որոշել է չկերպարանափոխվել։ Նա Ֆլորիդայի Մար-ա-Լագոում կայացած Հելոուինի երեկույթին ներկայացել է իր սովորական կոստյումով և կարմիր փողկապով՝ լրագրողներին կատակով ասելով. «Ես եկել եմ որպես Դոնալդ Թրամփ»։ Նրա խոսքով՝ մյուս հյուրերը զգեստների պատրաստման վրա ժամեր են ծախսել, իսկ իրեն պատրաստվելու համար ընդամենը 10 րոպե է պահանջվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17191

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով