Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։ «Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։ Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։ Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։ Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17206

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով