Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Ավելի քան 1,6 հազար լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր չորս օրը մեկ լրագրող է զոհվել։ Այդ մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում։ «2006 թվականից ի վեր, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց պարբերաբար մոնիթորինգ իրականացնել, աշխարհում զոհվել է 1641 լրագրող՝ միջին հաշվով յուրաքանչյուր չորս օրը մեկ», – ասվում է զեկույցում։ Նշվում է, որ զինված հակամարտությունները լրագրողների զոհվելու հիմնական գործոնն են։ Վերջին երկու տարվա ընթացքում այն երկրներում, որտեղ զինված հակամարտություններ չեն եղել, լրագրողների սպանությունների թիվը հասել է վերջին 18 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին (62 սպանություն)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են, որ նվազել է նաև զոհված կին լրագրողների թիվը։ Սակայն հաճախակիացել են լրատվամիջոցների՝ 25–29 տարեկան աշխատակիցների զոհվելու դեպքերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17249

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով