Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ ամերիկյան հասարակությունը հոգնել է Իսրայելի՝ Միացյալ Նահանգների հաշվին գործելուց։ «Ամերիկյան հասարակությունը հոգնել է և զայրացած է Իսրայելի ռեժիմի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ մակաբուծային վարքագծից։ ԱՄՆ-ն իր հեղինակությունը, հարստությունն ու միջազգային դիրքն է զոհաբերում մի ռեժիմի համար, որը մտածում է միայն պատերազմի մասին։ ԱՄՆ պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունները վկայում են շփոթության մասին և աշխարհին ստիպում են հարցնել՝ իրականում ո՞վ է որոշումներ կայացնում Միացյալ Նահանգներում։ Ո՞ւմ հետ պետք է բանակցենք ԱՄՆ-ում։ Մի՞թե բոլոր ճանապարհներն ի վերջո տանում են դեպի Թել Ավիվ»,- հայտարարել է Բաղային։



