Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, այս կամ այն ձևաչափով, հնարավորություն կունենան շփվելու, եթե երկուսն էլ մասնակցեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կարելի է վստահաբար ասել, որ եթե նախագահ Պուտինն ու նախագահ Թրամփը երկուսն էլ գտնվեն Շենժենում, ապա, իհարկե, այս կամ այն ձևով կշփվեն։ Նրանք կարող են առանձին հանդիպել կամ զրուցել միջոցառման շրջանակում, սակայն այդ շփումը տեղի կունենա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային ասպարեզում Մոսկվայի և Պեկինի գործողությունների համակարգումը։ ԱԹԽՀ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։ Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հնարավոր կազմակերպումն ու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ ղեկավարների՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման կազմակերպումը միմյանց հետ կապված գործընթացներ չեն։



