Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչումը տարածաշրջանում անվտանգության հասնելու պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։ «Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում», – ասվում է Աբդոլահիի ուղերձի կետերից մեկում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։ Տարածաշրջանում կայուն անվտանգության հասնելու մյուս պայմանների թվում նա նշել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։ Բացի այդ, իրանցի հրամանատարը պահանջել է երաշխիքներ, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան չի կրկնվի։ Նա նաև պահանջել է «Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի ստեղծում հենց տարածաշրջանի պետությունների ուժերով»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17381

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով