Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան դեպքերի թիվը հասել է 5372-ի, մահացության ցուցանիշը կազմում է 51,6 տոկոս: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները: ԿԴՀ-ում էբոլա վիրուս է հաստատվել 10 414 մարդու մոտ, հիվանդությունը տարածվել է 26 նահանգում՝ դառնալով երկրում ամենամահացու բռնկումը: Նշվում է, որ մահվան դեպքերի մեծ աճը տվյալների վերահաշվարկի արդյունքում է գրանցվել, ոչ թե մեկ օրում դեպքերի թվի աճի: Էբոլայի դեպքեր են արձանագրվել նաև Քենիայում և Նիգերիայում: Ուգանդայում օգոստոսից ի վեր նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17268

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով