Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է լարված և վճռորոշ փուլ։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ եթե ընդդիմությունը խոչընդոտի նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, իշխանությունը կառաջնորդի նրա նկատմամբ հանրային ճնշումը։ Սահմանադրության հարցը գնալով ավելի սերտորեն է կապվում Ադրբեջանի հետ խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության և քաղաքական համակարգի ապագայի հետ։ Միաժամանակ խորհրդարանում քաղաքական պայքարը վերածվում է ֆիզիկական բախումների, իսկ իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքները նոր հարցեր են առաջացնում ժողովրդավարության, օրենքի գերակայության և քաղաքական պատասխանատվության վերաբերյալ։ Այս ամենի մասին այսօր զրուցել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



