Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում որոշակի լիազորություններ է փոխանցել կառավարությանը։ «Մենք պետք է ժողովրդի աջակցության և համագործակցության շնորհիվ հաղթահարենք այն մարտահրավերներն ու ճգնաժամը, որոնք այսօր թշնամիները ստեղծել են Իրանի համար։ Փորձում ենք խնդիրը լուծել երկխոսության միջոցով, և այդ նպատակով Գերագույն առաջնորդը կառավարությանը նաև համապատասխան լիազորություններ է տվել», – ասել է Փեզեշքիանը։



