Այսօր Ազգային ժողովում մեկնարկում են 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները։ Կառավարությունը նախատեսում է ավելի քան 4 տրիլիոն դրամի ծախսեր և 468 միլիարդ դրամի պակասուրդ։ Սակայն գլխավոր հարցը թվերից այն կողմ է. ի՞նչ տնտեսական ապագա է կառուցում Հայաստանը և որքանո՞վ է պատրաստ դիմակայելու արտաքին ճնշումներին։ Ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներ, Վերին Լարսում բեռնատարների հերթեր, գազի հնարավոր թանկացում, երկաթուղու ռուսական կառավարման շուրջ վեճեր։ Միաժամանակ Եվրամիությունը Հայաստանի համար առևտրային նոր հնարավորություններ է բացում, իսկ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է փոխել երկրի տնտեսական հեռանկարը։ Որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունն իրականում կայուն, ի՞նչ գին ունի Ռուսաստանից կախվածությունը և կարո՞ղ ենք ստեղծված իրավիճակը վերածել զարգացման հնարավորության։ Այս հարցերը քննարկելու ենք տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



