Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը՝ նշելով, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել։ «Շատ մեծ հավանականություն կա, որ մենք համաձայնության կգանք։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել»,- ասել է նա։ Ըստ Թրամփի՝ «Իրանը չար պետություն է, որը սպանել է մեր բազմաթիվ քաղաքացիների»։ Հնարավոր ռազմական գործողությունների մասին խոսելիս ԱՄՆ նախագահը նշել է․ «Հնարավոր է՝ ստիպված լինենք հարվածել Pickaxe-ին, բայց դա մեծ խնդիր չէ։ Մենք կարող ենք դա անել բառացիորեն մեկ ժամում»։ Թրամփի խոսքով, Իրանի դեմ պատերազմը շատ մեղմ է. «Ե՞րբ ենք մենք վերջին անգամ որևէ բան կրակել։ Սա պատերազմ չէ։ Սա շատ մեղմ պատերազմ է»։ Նա հիշատակել է նաև համաշխարհային պատերազմները. «Ի՞նչ է պատերազմը։ Պատերազմը մարտական գործողություններն են։ Նայեք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ Ե՞րբ եք վերջին անգամ տեսել, որ մենք կռվում ենք Իրանի դեմ»։ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Իրանի դեմ պատերազմի վրա ԱՄՆ-ն ծախսել է 30 միլիարդ դոլար, սակայն նա այդ գումարը համարել է ոչ այնքան մեծ՝ հայտարարելով. «Դա չնչին գումար է»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17438

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով