Եվրոպական յոթ երկրում գործող տասնյակ սուպերմարկետներ տուժել են սառնարանային համակարգերի աշխատանքի խափանումներից։ Համակարգերի շարքից դուրս գալու պատճառը, ենթադրաբար, կիբերհարձակումն է։ Մասնագետների նախնական գնահատմամբ՝ հարձակվողներն օգտագործել են նույն մեթոդը, որով երկու շաբաթ առաջ հարձակվել էին Ֆրանսիայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա։ Նոր միջադեպը վերաբերել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում գործող Delhaize ցանցի շուրջ 40 սուպերմարկետի, ինչպես նաև Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների և Էստոնիայի մի շարք խանութների։ Միջադեպերի հանգամանքները և հարձակումների



