Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Նոյեմբերի 2-ին դեսպան Հակոբյանը դեսպանությունում ընդունել է բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին ու Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությունն ու գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերը։ «Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում դեսպանը ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17323

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով