Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուսական կողմից գլխավոր բանակցողին, ապա ձեզ հիշեցնեմ նախագահի հայտարարությունը. նա իմ գործընկեր Մեդինսկին է», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։



