Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումն այս ձևաչափով»,- ասել է Լավրովը։



