ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg

ԱՄՆ-ն մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ 2 մլրդ դոլար ֆինանսավորում խնդրել՝ Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու PURL ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ արդեն հաստատված սպառազինության փաթեթների ֆինանսավորման համար ներկայումս շուրջ 2 մլրդ դոլարի պակաս կա։ Հարցումը դաշնակիցներին կարող է ներկայացվել արդեն նոյեմբերին։ Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների վաճառքին։ Գործարքը ֆինանսավորելու են Կանադան, Գերմանիան, Նորվեգիան և Եվրամիությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17373

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով