«Տեներիֆե»-ի ֆուտբոլիստը դարպասապահի հետ բախումից հետո մահացել է

Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի ծանր հետևանքների պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության խաղի ժամանակ։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս է եկել դարպասից՝ գնդակի համար պայքարելու, ինչի հետևանքով բախվել է դե Միգելի հետ։ Հարձակվողը գլխի և կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Սկզբում նրա վիճակը գնահատվել է կայուն, սակայն ավելի ուշ վատթարացել է նյարդաբանական վիճակը։ «Տեներիֆեն» հայտնել է, որ ֆուտբոլիստը մահացել է երեքշաբթի առավոտյան։ Ֆուտբոլային աշխարհը ցավակցություններ է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին և «Տեներիֆեի» ակումբին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17376

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով