Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը։ «Դրանք (ընտրությունները – խմբ.) ամենակարևորն են, քանի որ մենք իսկապես կրկին հզոր ենք դարձրել Ամերիկան», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թրամփն ասել է Fox հեռուստաալիքի եթերում։ Ամերիկայի առաջնորդը նաև հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի MAGA – Make America Great Again (Կրկին հզորացնենք Ամերիկան) կարգախոսից, սակայն կարգախոսն անվանել է որոշ չափով հնացած՝ «կրկին» բառի պատճառով։ Նրա կարծիքով՝ Ամերիկան ​​արդեն հզոր է և հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17401

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով