Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայկ Միլքոնը։ Այս մասին հայտնել է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը։ «Հայկ Միլքոնն իր մարզչական կարիերան անցկացրել է Բելգիայում։ Նա աշխատել է «Անտվերպենի» Մ21 թիմում՝ որպես մարզչի օգնական, «Գենտ»-ի երիտասարդական թիմում՝ որպես մարզիչ, այնուհետև գլխավորել է «Բրյուգե»-ի Մ18 թիմը, իսկ ավելի ուշ եղել է «Բրյուգեի» գլխավոր թիմի մարզչի օգնականը։ Մասնագետի վերջին ակումբը Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Դենդեր»-ն եղել, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վստահ է, որ Հայկ Միլքոնի փորձը, մասնագիտական և անհատական որակները, ինչպես նաև մարտական ոգին նոր լիցք կհաղորդեն թիմին և կնպաստեն առաջադրված նպատակների իրականացմանը։ Մաղթում ենք Հայկ Միլքոնին հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բազմաթիվ հաղթանակներ «Ուրարտուի» ղեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։



