Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Արտաշար գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողում առանց վարձակալության պայմանագրի արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ։ Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ խառնուրդը տեղափոխվում է նույն ընկերությանը պատկանող՝ Ջրարբի գյուղում գտնվող ավազի լվացման կայան և վերամշակման ու տեսակավորման փուլերն անցնելուց հետո՝ իրացվում։ Հոկտեմբերի 22-ին իրավապահների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է ապօրինի արդյունահանումը, իսկ բարձված երկու բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկության՝ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանն ու համայնքին պատճառվել է շուրջ երկու միլիոն 700 հազար դրամի վնաս։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17507

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով