Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-ին և 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 8-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17419

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով