Հայաստանը կանգնած է ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ փորձությունների առաջ։ Նոր Սահմանադրության ընդունման գործընթացը վերածվում է իշխանության և ընդդիմության սկզբունքային առճակատման։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ սահմանադրական գործընթացը խոչընդոտելու դեպքում ընդդիմության նկատմամբ կարող է ձևավորվել հանրային ճնշում, որը պետք է առաջնորդի կառավարող մեծամասնությունը։ Միաժամանակ վարչապետը բարձրաձայնել է Հայաստանի տնտեսական զարգացումը խոչընդոտելու ենթադրյալ «գաղտնի պլանի» մասին՝ մատնանշելով ռուսական ազդեցության հնարավոր դերակատարությունը։ Իսկ Մոսկվան խորացնում է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Հայաստանի անվտանգության համար առաջադրելով նոր հարցեր։ Այս զարգացումների խորքում Հայաստանի ինքնիշխանության, քաղաքական համակարգի կայունության և խաղաղության հեռանկարների խնդիրներն են։ Կարո՞ղ է Հայաստանը հաղթահարել ներքին պառակտումը, դիմակայել արտաքին ճնշումներին և իր ռազմավարական ընտրությունը դարձնել երկարաժամկետ պետական քաղաքականություն։ Այս հարցերը քննարկել ենք Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



