«Երեմյան» կաթնամթերքում խախտումներ կամ սահմանված չափորոշիչներից շեղումներ չեն հայտնաբերվել։ Ընկերությունը հրապարակել է Հայաստանում գործող միջազգային հավատարմագրում ունեցող անկախ լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ արտադրանքը անվտանգ է և համապատասխանում է պետական ու միջազգային չափորոշիչներին։ «Երեմյան» ընկերությունների խմբում ընդգծում են՝ արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունն իրականացվում է արտադրական ամբողջ շղթայում՝ սկսած սեփական ֆերմայից մինչև պատրաստի կաթնամթերքի մատակարարում: Հատկանշական է, որ սննդամթերքի անվտանգության ապահովումը «Երեմյան» ընկերությունների խմբում սկսվում է դեռևս հումքի ստացման փուլից։ Ընկերությունը գործում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որը ենթադրում է արտադրական փակ շղթա և վերահսկողություն յուրաքանչյուր փուլում՝ կերերի արտադրությունից ու կենդանիների խնամքից մինչև կաթի վերամշակում, փաթեթավորում և սպառողին մատակարարում։ Առավել մանրամասն` տեսանյութում:



