Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում հրատեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 61 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Նշվում է, որ մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Չանշայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհերին և ներողություն խնդրել նրանց ընտանիքներից, տուժած բնակիչներից և ամբողջ հասարակությունից։ Մամուլի ասուլիսից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:43-ի սահմաններում, Հունանի վարչական կենտրոն Չանշայի ենթակայության տակ գտնվող Լյույան քաղաքի գործարանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով