Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին պլանավորված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տիրող լարվածության սրման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է այն բանով, ինչ այժմ տեղի է ունենում նրանց և Եմենի միջև», – ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։



