Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կադրային փոփոխություններ կատարել իր կաբինետում՝ երկրում անցկացված միջանկյալ ընտրություններում իր կուսակից հանրապետականների պարտության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Հաղորդավարը հարց է տվել՝ արդյոք ներկայիս ընտրությունների արդյունքներով կադրային փոփոխություններ են սպասվում նրա կառավարության կազմում։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Սա որևէ առնչություն չունի իմ կառավարության կազմի հետ», – ասել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17486

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով