Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումն անցկացվելու է ոչ հրապարակային ձևաչափով՝ փակ դռների հետևում։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա մանրամասնել է, որ քննարկվելու են ընդհանուր առմամբ անվտանգությանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն ու ներգրավված կողմերի համար անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ժամկետները որևէ կերպ չեն առնչվում Միացյալ Նահանգներում ընթացող ընտրական գործընթացին։



