Պարսից ծոցում կուտակվել են 87 երկրի բեռնատար նավեր. CENTCOM

Պարսից ծոցում այս պահին գտնվում են 87 երկրի բեռնատար նավեր, որոնք սպասում են Հորմուզի նեղուցով անցնելուն: Նման տվյալներ է հայտնել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը: «Այս պահին Արաբական ծոցում գտնվող նավերը ներկայացնում են աշխարհի 87 երկրի շահերը, և ինչպես նախագահն է նշել, նրանք պարզապես չեզոք և անմեղ անցորդներ են», – ասվում է Քուփերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: Նա հավելել է, որ վերջին օրվա ընթացքում հրամանատարությունը դիմել է նավերի և նավագնացային ընկերությունների տասնյակ սեփականատերերի՝ խրախուսելով անցնել Հորմուզով՝ հետևելով նեղուցով անվտանգ անցում ապահովելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով