Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում, այրվում է խոտածածկույթ․ առկա է տարածման վտանգ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 16։53-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13145

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով