Դեմոկրատների հաղթանակը չի խոչընդոտի ԹՐԻՓՓ-ին․ Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում

Ամերիկայի ընտրողները փոխում են Վաշինգտոնի քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները վերադարձրել են Սենատի վերահսկողությունը, իսկ Ներկայացուցիչների պալատում նրանց հաղթանակն արդեն կանխատեսում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ընտրությունների արդյունքները Դոնալդ Թրամփի նախագահության համար լուրջ քաղաքական հարված են։ Կյանքի թանկացումը, Իրանի պատերազմը, իշխանության նկատմամբ անվստահությունն ու ժողովրդավարական ինստիտուտների ապագայի շուրջ մտահոգությունները վերածվել են ընտրական վճռի։ Բայց կարևոր հարցն այժմ հաղթանակի չափը չէ, այլ դրա հետևանքը։ Կկարողանա՞ նոր Կոնգրեսը վերականգնել իշխանության հակակշիռները, և ինչպե՞ս կփոխվի Ամերիկան առաջիկա երկու տարիներին։ Կապ ենք հաստատել Լոս Անջելես, այս հարցերը քննարկել ենք փաստաբան, Արևմտյան Լոս Անջելեսի Երիտասարդ դեմոկրատական ակումբի անդամ և օրենսդրական գծով պատասխանատու Անահիտ Սարգսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17617

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով