Եվրահանձնաժողովը նախատեսում է արհեստական բանականության գործիքներ կիրառել Եվրամիության օրենսդրության մշակման և կատարելագործման համար, հաղորդում է POLITICO-ն։ Նախաձեռնության նպատակն է պարզեցնել ԵՄ օրենսդրությունը, վերացնել կրկնություններն ու հակասությունները, բացահայտել իրավական բացերը և նվազեցնել բիզնեսի ու քաղաքացիների վարչական բեռը։ Եվրահանձնաժողովը մշակում է նոր թվային գործիք՝ գործող իրավական ակտերն ուսումնասիրելու համար։ Միաժամանակ կատարելագործվելու է օրենսդրական նախագծերի պատրաստման EdiT համակարգը։ Այսպիսով, արհեստական բանականությունը նախատեսվում է օգտագործել ոչ միայն տնտեսության և տեխնոլոգիաների զարգացման, այլև պետական կառավարման ու օրենսդրական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։



