ԱՄՆ-ի Միջին Արևմուտքից սերող երկու աշխարհահռչակ Բոբեր՝ Հռոմի պապ Լեւոն XIV-ը և լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանը, հանդիպել են Վատիկանում։ Հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի Առաքելական պալատում, որտեղ գտնվում է Հռոմի պապի նստավայրը։ Լեւոն XIV-ը, որի աշխարհիկ անունը Ռոբերտ Փրևոստ է, հանդիպմանը ներկայացել է սպիտակ զգեստով, իսկ Բոբ Դիլանը կրել է սև վերարկու, սև ձեռնոցներ և սև գլխարկով վերնաշապիկ։ Հանդիպումը կազմակերպվել է Վատիկանի պաշտոնյա, հոգևորական Անտոնիո Սպադարոյի միջնորդությամբ։ Նա հայտնի է եկեղեցու և մշակութային աշխարհի միջև կապեր հաստատելու իր գործունեությամբ։ Այս տարվա սկզբին Սպադարոյի աջակցությամբ տեղի էր ունեցել նաև Հռոմի պապի հանդիպումը ամերիկացի երգչուհի Փեթի Սմիթի հետ։ «Դժվար էր չհուզվել՝ մասնակցելով մի իրադարձության, որն իսկապես պատմական նշանակություն ուներ։ Այնպիսի զգացողություն էր, որ Առաքելական պալատի յուրաքանչյուր քայլափոխի կարող էր տեղի ունենալ ամեն ինչ»,- սոցիալական ցանցերում գրել է Սպադարոն։



