Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար

Հայէկոնոմբանկը 2026 թվականի հոկտեմբերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի հերթական վարկային պայմանագիրն է կնքել շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդի հետ: Պայմանագրերից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը և զարգացմանը: Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 10 տարի՝ կենտրոնանալով Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճի վրա: Հավելենք, որ Հայէկոնոմբանկը 2026 թվականին վարկային պայմանագրեր և գործարքներ է կնքել մի շարք առաջատար միջազգային ֆինանսական և զարգացման կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, կանաչ և վերականգնվող էներգետիկայի, կանանց և երիտասարդների կողմից կառավարվող և այլ նախագծերի վարկավորման, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման նպատակով: Սույն փաստը հավաստում է, որ վերջիններս Հայէկոնոմբանկը դիտարկում են որպես երկարաժամկետ համագործակցության վստահելի գործընկեր։ 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով