«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2027 թվականի համար: Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնության նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակից կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն և թվայնացված ժառանգություն։ Ծրագիրն ունի մրցութային բնույթ և դիմողներին հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում հանրահռչակել իրենց պատմությունները ողջ Եվրոպայում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքէջի և գրքույկների տպագրության միջոցով։ Պատմությունների խրախուսման երկրորդ աստիճանը համապատասխան ցանկության և մրցութային փուլերի հաղթահարման դեպքում հնարավորություն է տալիս ստանալու մինչև 10 000 եվրո դրամաշնորհ՝ նոր գաղափարներ իրականացնելու համար։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/yha2rkuk https://tinyurl.com/2ejhs7ma Մրցույթին կարող են դիմել նախորդ 3 տարիների ընթացքում «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում առնվազն մեկ անգամ մասնակցած կազմակերպությունները։ Դիմումները լրացվում են առցանց՝ Create Story | European Heritage Days կայքէջում տեղադրված ձևաչափի միջոցով։ Առցանց ձևաչափի լրացման վերջնաժամկետն է 2026 թ ․ դեկտեմբերի 11 -ը։



