Սիրիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը․ ստորագրվել են  համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը ներկա են եղել երկու երկրների միջև մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությանը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Համաձայնագրերն ու փոխըմբռնման հուշագրերն ընդգրկում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բնակարանաշինության, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, ռազմական համագործակցության և ֆինանսական ծառայությունների ոլորտները։ Սիրիայի ֆինանսների նախարարությունը Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի հետ ստորագրել է վեց արտոնյալ վարկային համաձայնագիր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 403 միլիոն դոլարի չափով: Սիրիայի նախագահը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ նոյեմբերի 4-ին ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության (SPA) փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հանդիպման ընթացքում պաշտոնյաները կոչ են արել անհապաղ դադարեցնել Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբի և Հորմուզի նեղուցներում ծովային նավարկությանը և ջրային ուղիների անվտանգությանը սպառնացող գործողությունները։ Նրանք ընդգծել են լարվածությունը թուլացնելուն, ճգնաժամերը զսպելուն, երկխոսությանն ու դիվանագիտությանն առաջնահերթություն տալուն, ինչպես նաև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերի ամրապնդման կարևորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17597

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով