Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 4,36 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ։ Եվրահանձնաժողովը հստակեցնում է, որ միջոցները նախատեսված են Ուկրաինայի հիմնական պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։



