ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը ձեռնտու չի լինի հենց Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները։ Նրա գնահատմամբ՝ դեմոկրատները կարող են հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացից հրաժարվելու դիմաց պահանջել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանում։ Մեդվեդևի խոսքով՝ նման քայլը կհանգեցնի նավթի գների նոր աճի, դժգոհության ալիքի՝ ԱՄՆ բենզալցակայաններում, ինչպես նաև կվատթարացնի Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է իր ձեռքբերումներից մեկը։



