ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի իր արտաքին քաղաքականությունը. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Թրամփը կշարունակի իրականացնել իր նախագահական լիազորությունները և վարել իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած ամեն ինչ, մեր տեսանկյունից, Միացյալ Նահանգների ներքին գործն է»,- ասել է Պեսկովը։



