Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «Տիեզերքում ազատության ամերիկյան հռչակագիրը»՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն պետք է առաջնորդի մարդկության առաջխաղացումը դեպի տիեզերք։ Փաստաթղթում ընդգծվում է ամերիկացիների՝ Արեգակնային համակարգը զարգացնելու և բնակեցնելու իրավունքը։ Թրամփը նաև վերահաստատել է մինչև 2028 թվականը ամերիկացի տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու և հետագայում Մարս ուղարկելու նպատակը։ «Տիեզերքում առաջնորդող երկիրը կձևավորի մարդկության ապագան»,- ասվում է հռչակագրում։ Թրամփը շեշտել է նաև ԱՄՆ առևտրային տիեզերական ոլորտի դերը՝ հայտարարելով, որ այն օգնում է ապահովել «ԱՄՆ հավիտյան գերակայությունը տիեզերքում»։ Հռչակագիրը, սակայն, չի նախատեսում նոր տիեզերական ծրագրեր կամ լրացուցիչ ֆինանսավորում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17596

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով