ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը փոխում է Վաշինգտոնում ուժերի հարաբերակցությունը՝ Հայաստանի համար ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Երևանը վավերացրել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը, իսկ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոսել է 2027–2028 թվականներին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին։ Միաժամանակ Մոսկվան բարձրացնում է ՀԱՊԿ-ում Հայաստանի իրավունքների սահմանափակման հարցը, նախկին երեք նախագահների հետ փոխկապակցված քաղաքական ուժերը համախմբվում են Սամվել Կարապետյանի շուրջ, իսկ վարչապետը խոսում է ընդդիմության «գաղտնի պլանի», հանրային ճնշման մասին՝ չբացառելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը։ Արտաքին քաղաքական հնարավորություններն ու ներքին հակամարտությունները միահյուսվել են։ Կկարողանա՞ Հայաստանը միջազգային փոփոխություններն օգտագործել սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարական մրցակցության կանոնները։ Քննարկել ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



