Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Շվեդիայի իշխանությունները ևս վեց ամսով երկարաձգել են սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող անվտանգային սպառնալիքները։ Կառավարությունը հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է համակողմանի գնահատման հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է Deutche Welle-ն։ «Այդ գնահատականը կապված է նախևառաջ անվտանգային իրավիճակի հետ, որն առաջացել է Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։ Դա հանգեցրել է նաև հիբրիդային սպառնալիքների ի հայտ գալուն Շենգենյան գոտու ներսում»,- ասված է հայտարարության մեջ։ Ինչպես և նախկինում, Շվեդիայի ոստիկանությունն ինքնուրույն կորոշի սահմանային ստուգումների վայրերն ու ընթացակարգերը, և այդ ստուգումները կինտենսիվանան՝ հասարակական կարգն ու ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։ Շվեդիայում սահմանային հսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 12-ին՝ նախորդ մանդատի ժամկետի ավարտից հետո, և կգործի մինչև 2027 թվականի մայիսի 11-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17620

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով