Սլովակիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել տեխնիկական խորհրդակցություններ՝ ուղղված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում առաջարկել է Բրատիսլավան ընտրել վայր՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված նախապատրաստական քննարկումներ անցկացնելու համար։ «Ցանկացած պահի, եթե որոշեք, որ անհրաժեշտ է հանդիպել՝ լինի դա Բրատիսլավայում, Բանսկա Բիստրիցայում, Կոշիցեում կամ որևէ այլ վայրում, նույնիսկ գիշերվա ժամը երեքին, պարզապես զանգահարեք մեզ, և մենք անմիջապես կկազմակերպենք դա»,- ասել է Ֆիցոն։ Նա հավելել է, որ դրանք կարող են լինել տեխնիկական բնույթի քննարկումներ, որոնք կարող են օգտակար լինել։



